Հայրենիքում անցկացվող ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկեց Մատենադարան այցելությամբ, որտեղ 25 երկրներից ժամանած Միության շուրջ 200 անդամները շրջեցին Մատենադարանում, ինչպես նաև ծանոթացան լիբանանահայ նկարիչ ու քանդակագործ Ժան Պողոսյանի աշխատանքներին:
Նրանք Հայաստան են ժամանել՝ իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին դժվարին այս ժամանակներում:
ՀԲԸՄ-ն աջակցել է Մատենադարանին հիմնադրման օրվանից ի վեր (1930թ.):