ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը տիկնոջ՝ Վերա Սեդրակյանի հետ այցելեցին Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու վերջերս կյանքին հրաժեշտ տված ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Յակուբյանների ընտանիքի հետ միասին այցելեցին Էջմիածնում գտնվող Յակուբյանների ընտանեկան դամբարան, որտեղ էլ Վեհափառ հայրապետն աղոթք բարձրացրեց նրա հոգու խաղաղության համար: Ննջեցյալների հիշատակության օրվա առիթով նրանք նաև մասնակցեցին Սբ. Գայանե եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Յակուբյանների, Սեդրակյանների, Նազարյանների և Չեմբերջյանների ընտանիքների հանգուցյալների: