Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ներկա գտնվելու Ջավախքին աջակցություն հիմնադրամի «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն համանուն խորագրով լուսանկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները տեղի մարդկանց, նիստուկացի, ավանդույթների ու պատմական արժեք ունեցող հուշարձանների վերաբերյալ:
Այս ցուցահանդեսը Ջավախքը բոլոր կողմերից բացահայտելու լավագույն այլընտրանքն է։ Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 10-ը:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է, դիմակ կրելը՝ պարտադիր։