Նոյեմբերի 10-ին դեսպան Մարիամ Գևորգյանը դեսպանությունում հյուրընկալել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորընտիր նախագահ Սեմ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերին, երկուստեք կարևորել դրանց դերակատարությունը հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման գործում և մտքեր փոխանակել դրանց շարունակականության և զարգացման հեռանկարների շուրջ:
Դեսպան Գևորգյանի ուղեկցությամբ հյուրերը նաև շրջայց են կատարել դեսպանությունում, ծանոթացել դեսպանության գործունեությանը, այդ թվում՝ համայնքի հետ տարվող աշխատանքներին և համագործակցությանը: