Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ Արգենտինական Հանրապետության արտաքին հարաբերություննների, միջազգային առևտրի և պաշտամունքի փոխնախարար, պաշտամունքի քարտուղար Գիժերմո Օլիվերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, որը Հայաստանի Հանրապետության
նախագահը շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկնում հասարակական և քաղաքական գործունեության և դիվանագիտության ոլորտում։
Հայաստանի Հանրապետության անունից մեդալը Գ.Օլիվերիին հանձնեց Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ «Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Այս կապակցությամբ ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը մասնակցեցին ԱՀ արտաքին գերատեսչության և այլ պետական մարմինների պաշտոնյաներ, ԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։