Սույն թվականի փետրվարի 9֊ին IARA-ի անդամները տեսակապով հանդիպում ունեցան Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի հետ ։
Հանդիպման ընթացքում տիկին Սիմոնյանը ներկայացրեց պատերազմի հետևանքով Արցախի առջև հղացած առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ կարևորելով Սփյուռքի դերակատարումը այդ հարցում։ Նա նշեց տնտեսական, պետական համակարգի, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտի կորուստների և անհրաժեշտությունների վիճակագրական որոշակի տվյալներ, որոնցից առաջնային լուծում պահանջողը, ըստ տիկին Սիմոնյանի, Արցախում իրենց բնակավայրերը կորցրած արցախցիներին տներով ապահովելն է։
Այնուհետև IARA-ի անդամները տիկին Սիմոնյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը ,որոնց նախագահի խորհրդականը տվեց հնարավորինս սպառիչ պատասխաններ ։
Հանդիպումը տևեց 2 ժամ և եզրափակվեց IARA-ի նախագահի՝ Ադրիանա Կամարա Գասպարյանի խոսքով։ Իր ամփոփման խոսքում նա նշեց, որ այժմ ավելի քանի երբեք կարևորում է Արցախի կյանքում Սփյուռքի ներկայությունը և պարտավորություն վերցրեց քննարկել տիկին Սիմոնյանի կողմից ներկայացվող առաջարկները՝ համատեղ համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով։ Ի պատասխան տիկին Սիմոնյանը շնորհակալական իր խոսքը հղեց և հույս հայտնեց , որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն։
IARA – Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ