SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Instituciones - ՌԱԿ ԱՄՄԱՆ
Վահան թէքէեան Ակումբ
23 de Abril de 2021

                           ԿՈՉ ՌԱԿ ԱՄՄԱՆԻ ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԷՆ

                                   ------------------------------------------------------------------------------------------------- 

Օսմանեան պետութեան կողմէ 1915 թուականին, Հայ ժողովրդի հանդէպ ծրագրուած եւ իրագործուած անողոք Ցեղասպանութեան  106-Ամեակի առիթով, ՌԱԿ Ամմանի Վահան Թէքէեան Ակումբի Վարչութիւնը Կոչ կ'ընէ ընդհանրապէս ողջ աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, եւ ի մասնաւորի Հայրենիքի եւ Սփիւռքի համայն հայութեանը, դատապարտել 20-րդ դարի սկզբին գործադրուած Ցեղասպանութիւնը, որի ընթացքին նահատակուեցան ոչ նուազ քան մէկ եւ կէս միլիոն հայորդիներ:

106 տարիներ ետք Թուրքիոյ պետութիւնը չէ ձերբազատուած իր արիւնարբու ցեղասպան քաղաքականութենէն եւ ժառանգած անմարդկային բնազդէն՝ ոչնչացնելու այն ինչ որ մարդկային է, եւ այն ինչ որ ազնուական:

Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքին, Օսմանեան պետութեան կողմէ զաւթուած Արեւմտահայաստանին կ'աւելանան Արցախի Հայապատկան քաղաքներն ու հողատարածքները, ինչպէս եւ տիրող յաւերժ ընչաքաղցութեամբ վարակուած Ատրպէյճանի ներկայ պետութեան հեռանկարներն ու Հայաստան աշխարհին տիրանալու ոսոխային ծրագրերը:

Այսօր Վարչութիւնս կը դատապարտէ Ատրպէյճանի պետութեան նախագահ Ալիեւի չարաբաստիկ ընթացքը՝ Ղարաբաղի պատերազմի աւարտին իրենց մօտ գտնուող  Հայ գերիները չվերադարձնելու տմարդի պահուածքի համար, որը կը խաչաձեւէ համաշխարհային օրէնքներուն եւ կանոններուն, ինչպէս եւ նոյն պատերազմի աւարտին իր կողմէ պատրաստուած եւ բեմականացուած՝ նահատակ Հայ զինուորներու մոմապատուած մարմիններու, ռազմական տարազներու եւ աւար ինկած ռազմամթերքներու ցուցադրութիւնը, իր նկարագրին համաձայն նախագծուած պուրակի մը մէջ: 

Անկասկած, որ նման արարքներ անցեալին կատարած են միայն եւ միայն իր նման բռնապետեր եւ անբարոյ ղեկավարներ:

Ուստի, Հայոց Ցեղասպանութեան 106-րդ Ամեակի առիթով Վարչութիւնս կոչ կ'ընէ համատարած ազատախոհ մարդկանց, որոնք կը հաւատան մարդու իրաւունքներու արդար հատուցման, մեր ձայնին միանալով ոգեկոչեն Հայ ժողովրդի օրինակով ցեղասպանուած ժողովուրդներու յիշատակը:

Առաջնորդուելով եւս Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցի առթիւ Յունուար 2015թ.-ին հրապարակուած,  Հայ ժողովուրդի միասնական կամքը ցուցաբերող, Համահայկական Հռչակագրի ներկայացուած պահանջները, որպէս ահազանգ կը թելադրենք   ողջ հայութեան, հանդիսանալ գիտակից, հանդիսանալ միասնական, պահել-պահպանելու մեզ վստահուած Հայրենիքն ու Ազգը:

                                                                                    Ի դիմաց

                                                ՌԱԿ Ամմանի Վահան թէքէեան Ակումբի Վարչութեան

Ներսէս Ներսէսեան

                        Ատենապետ

24 Ապրիլ 2021 Ամման

Más leídas