Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին