SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Miércoles 03 de Julio - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՓԻՒՌՔԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
29 de Mayo de 2024

🔻Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը եւ հոգեւորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար, պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։

🔻Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի հաւաքական կամքով, կենաց ու մահուան կռուով։ Այն մեր ժողովրդի միասնականութեան, յաղթանակների եւ զարթօնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաեւ բազմաթիւ նուիրեալ հայ հոգեւորականներ։

🔻Նախորդ տասնամեակներին երբեւէ դէպք չի արձանագրուել, երբ որեւէ հայորդու արգելուի այցելել Սարդարապատի յուշահամալիր, առաւել եւս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի այցի մասին նախապէս տեղեկացուած են եղել պետական պատկան մարմինները։

🔻 Ոստիկանների կողմից նմանօրինակ անյարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնեայ հայութեան համար։
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին ուշադիր եւ անաչառօրէն քննել կատարուածը եւ պատասխանատուութեան ենթարկել միջադէպի բոլոր մեղաւորներին։

28 Մայիսի, 2024

▪Գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեան, Առաջնորդ ԱՄՆ Արեւմտեան թեմի

▪Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք. Պարսամեան, Հայրապետական Պատուիրակ Արևմտեան Եւրոպայի

▪Գերաշնորհ Տ․ Վիգէն Արք․Այքազեան, Հայց․ Եկեղեցւոյ Պատուիրակ

▪Գերաշնորհ Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեան, Առաջնորդ ԱՄՆ Արևելեան Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Աբգար Եպս. Յովակիմեան, Առաջնորդ Կանադայի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Յակոբ Արք. Գլնճեան, Առաջնորդ Ուրուգուայի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Նարեկ Եպս. Բէրբէրեան, Առաջնորդ Բրազիլիայի Թեմի

▪Հոգեշնորհ Տ․ Առէն Վրդ. Շահէնեան, Առաջնորդական Տեղապահ Արգենտինայի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Հայկազուն Արք. Նաջարեան, Առաջնորդ Աւստրալիայի և Նոր Զելանդիայի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Յովակիմ Եպս. Մանուկեան, Առաջնորդ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թեմի

▪Հոգեշնորհ Տ. Գրիգոր Վրդ. Խաչատրեան, Առաջնորդ Ֆրանսիայի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Տիրան Եպս. Պետրոսեան, Հայրապետական Պատուիրակ ի Կենտրոնական Եւրոպա և Սկանդինաւիա

▪Գերաշնորհ Տ. Տաթև Եպս. Յակոբեան, Առաջնորդ Ռումինիայի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպս. Իսախանեան, ժռաջնորդ Գերմանիոյ Թեմի

▪Գերաշնորհ Տ. Վարդան Եպս. Նաւասարդեան, Առաջնորդ Բալթեան երկրների Թեմի

▪Հոգեշնորհ Տ․ Խորէն Վրդ. Առաքելեան, Առաջնորդական Տեղապահ Յունաստանի թեմի

▪Հոգեշնորհ Տ․ Գուսան Ծ. Վրդ. Ալճանեան, Առաջնորդական Տեղապահ Շուեյցարիայի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Եզրաս Արք. Ներսիսեան, Առաջնորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Մովսէս Արք. Մովսիսեան, Առաջնորդ Հարաւային Ռուսաստանի Թեմի

▪Գերաշնորհ Տ. Մարկոս Եպս. Յովհաննիսեան, Առաջնորդ Ուկրաինայի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Աշոտ Եպս. Մնացականեան, Առաջնորդ Եգիպտոսի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Օշական Եպս. Կիւլկիւլեան, Առաջնորդ Իրաքի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Արմաշ Եպս. Նալբանդեան, Առաջնորդ Դամասկոսի Թեմի

▪Գերաշնորհ Տ․ Կիրակոս Եպս. Դաւթեան, Առաջնորդական Տեղապահ Վրաստանի Թեմի

Más leídas