SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի սաներին
15 de Septiembre de 2023

Սեպտեմբերի 15-ին Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։ Հայոց Հայրապետը կարևորեց նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը ազգային կառույցներ և կրթական հաստատություններ՝ գնահատելով արգենտինահայ գաղութի կազմակերպվածությունն ու ազգային արժեքների նկատմամբ նախանձախնդրությունը: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավոր հայորդիներին լինել ազգասեր ու եկեղեցանվեր, վառ պահել ազգային գիտակցությունն ու ոգին և իրենց նպաստը բերել համայնքային կյանքի զորացմանը։

en el veharan

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց սաների հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և արցախահայության համար իրականացվող մարդասիրական ծրագրերին։

Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական լսարանի սաներին։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, ուրախությամբ ընդգծեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել վարժարանի ավարտական լսարանի սաների այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և վարժարանի տնօրինությանը նման նախաձեռնության համար։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելությունը կսնի ու կզորացնի հայրենասիրության այն հունդերը, որոնք վարժարանի մանկավարժները սերմանել են սաների սրտերում։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանում ու Արցախում առկա դժվարին կացությանը, Արցախում ստեղծված հումանիտար աղետին՝ ընդգծելով արցախահայության քաջարի և աննկուն ոգին, որով դիմագրավում են առկա փորձությունները։

Հայոց Հայրապետը կարևորեց նաև Սփյուռքի ազգային կառույցների ջանքերը Արցախին օգնելու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

Más leídas