SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
16 de Febrero de 2023

Փետրվարի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը:

Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:

05.02

Պատարագիչն էր Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձավ Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Ավարայրի ճակատամարտը մեր ազգի լինելիության պայքարն էր:

․․․Վարդանանց պատերազմը հավատքի ընտրության պատերազմն էր․ ընտրեցինք հավատքի ճամփան և այդ հավատքը մեզ միշտ օգնեց: Բազմաթիվ անգամներ մեզ չարչարեցին, Գողգոթայի ճամփով տարբեր փորձությունների ենթարկեցին, մեզ խաչեցին, սակայն հավիտենական կյանքի զորագլուխ Քրիստոսին ընտրելով՝ մենք հաղթեցինք, հառնեցինք, վերստին կյանքի կոչվեցինք, պայքարելու մեր ոգին նորոգեցինք և դարձյալ կանգնեցինք չարի կողմից եկող փորձությունների առջև»։

Սրբազան Հայրն ընդգծեց, որ այսօր էլ անցնում ենք փորձությունների ճանապարհով և այսօր էլ Վարդանանց պատերազմի ոգեշնչող պատգամը հնչում է մեր ականջներին՝ հիշեցնելով հանուն հավատքի կատարած մեր ընտրությունը:

Վարդան եպիսկոպոսը հորդորեց հավատացյալներին ընտրել հավատքի նորոգությունը և ընթանալ Վարդանանց նահատակների զորավոր պատգամի ճանապարհով։

Սրբազան Հայրը նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

03.02 (1)

Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Más leídas