SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Հաղորդագրութիւն Մայր Աթոռում
Տեառնընդառաջի տոնը
14 de Febrero de 2023

Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակաության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ տոնի խորհրդին՝ մարդ և Աստված հանդիպման կարևորությանը։

03.02«Այդ սպասված հանդիպումը կարող է հիմնովին փոխել յուրաքանչյուրիս կյանքը, վերափոխել, վերադասավորել նույն կյանքի հանդեպ մեր առաջնայնություններն ու պատկերացումները՝ հնարավորություն տալով գլխավորը զանազանել երկրորդականից, անժամանակը՝ ժամանակավորից, հոգևորը՝ նյութականից, հայրենիքը՝ պարզ հողից։ Միայն այս դեպքում մենք կսկսենք այլ աչքերով նայել մեր ապրածին, վրա հասած փորձություններին, մեզ շրջապատող մարդկանց վարքին և ավելի ուշադրություն կդարձնենք հոգևոր-բարոյական արժեքներին, այսինքն՝ կմտածենք և կգործենք քրիստոնեաբար։ Եվ այդ ժամանակ աստվածատուր կյանքը կդառնա ավելի հետաքրքիր ու նպատակասլաց, իսկ ժամանակավոր դժվարությունները և փոթորիկները՝ Տիրոջով հաղթահարելի»,- նշեց Հայր Զաքարիան՝ հավելելով, որ Աստծու հետ հանդիպումն ավելի ամբողջական է դառնում, երբ մասնակցում ենք Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանում։

Սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։

06.02Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցեց սարկավագներին՝ նշելով, որ իր համար` իբրև Հայոց Հովվապետ, հաճելի է տեսնել, թե ինչպես են սարկավագները ընտանիքներ կազմում: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ շատերն Աստծու կամոք մոտ ապագայում իրենց նվիրյալ ծառայությունը կբերեն Հայ Եկեղեցու անդաստանում որպես ամուսնացյալ քահանաներ։

Հայոց Հայրապետը երիտասարդ զույգերին մաղթեց երջանկություն, լինեն միմյանց սիրող ու կարեկից և աստվածային խաղաղությունն ու սերը մշտապես անպակաս լինեն իրենց նորակազմ ընտանիքներից:

10.02

Más leídas