SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռի վարչական շենքի հիմնօրհնեք
«Վաչե և Թամար Մանուկյան»
09 de Septiembre de 2022
Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի
«Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։
վեհապառ
Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։
 
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը, տիար Վաչե Մանուկյանի հատուկ ներկայացուցիչ Արա Ալեքսանյանը և հավատավոր հայորդիներ։
 
Հիմնօրհնեքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը հղեց բարեպաշտ Մանուկյան ընտանիքին, որն իր արդար վաստակը ծառայեցնում է հայոց ազգի բարօրության և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:
պատսւմ2
Հայոց Հովվապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված ազգանվեր և էջմիածնասեր բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաններին ու նրանց սիրեցյալ զավակներին պարգևի
աստվածօրհնյալ և երջանիկ կյանքի բազում տարիներ ու նորանոր բարի իրագործումներ ազգային-եկեղեցական անդաստանում։
 
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց նաև ճարտարապետ Արտակ Ղուլյանին և շինարարությունն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ–ին՝ Երկնավորից հայցելով, որ բարի ավարտին հասցնեն նոր կառույցի շինարարական աշխատանքները:
 
Ապա Նորին Սրբությունն ընթերցեց հիմնօրհնեքի առիթով կազմված հիշատակարանը, որն այնուհետև զետեղվեց կառույցի հիմքերում։ «․․․ Հայրապետական մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում ազգային բարերարներին, որոնց ազգասիրության և
հայրենանվիրումի արգասիքն են հայրենիքում և սփյուռքի հայահոծ տարբեր համայնքներում գործող հայ մանուկների ինքնության դարբնոց դպրոցներն ու վարժարանները, երիտասարդների բարձրագույն կրթությանն ի նպաստ սահմանված կրթաթոշակները,
բարեսիրական և մշակութային ծրագրերը։
գօնտագ
Մանուկյան եկեղեցասեր ամոլը առանձնահատուկ ուշադրություն է ընծայում Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցուն և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ իր արդար վաստակից պարբերական ընծայաբերումներով զորավիգ լինելով Եկեղեցու հոգևոր և հայապահպան սրբազան առաքելությանը։
 
Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն հոգածությամբ 2012 թվականին
Սուրբ Էջմիածնում վեր խոյացավ «Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանը»՝ իր հարուստ գրադարանով և վայելուչ պայմաններով՝ հայրենական-եկեղեցական կյանքում դառնալով
Նոր կառուցվող վարչական շենքը պիտի ծառայի Մայր Աթոռի վարչական կառույցների մեկտեղման և գործունեության արդյունավետ կազմակերպման գործին՝ իր յուրօրինակ ճարտարապետությամբ նաև գեղեցկացնելով մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնը։
 
Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալ մեր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պա հի հայրենի մեր երկիրը, բարօր ու շեն՝ արշխարհասփյուռ հայոց կյանքը, պայծառ ու բարեզարդ՝ Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին․․․», - նշված է
հիշատակարանում։
 
Más leídas