SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Սուրբ Վարդանանց
Կատարվեց քահանայական ձեռնադրություն
24 de Febrero de 2022

Փետրվարի 24-ին Սուրբ Վարդանանց զորավարների տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: 

02.02Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ 

Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ: 

Սուրբ Պատարագի ընթացքում Արմաշ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը վերակոչվեց Տեր Ղևոնդ քահանա, Դավիթ սարկավագ Մովսեսյանը՝ Տեր Ադամ քահանա, Արտաշես սարկավագ Ներսիսյանը՝ Տեր Վարդան քահանա, Սպարտակ սարկավագ Իսրայելյանը՝ Տեր Արսեն քահանա, Հրաչ սարկավագ Սուլթանյանը՝ Տեր Արտակ քահանա, Եղիշե սարկավագ Հարությունյանը՝ Տեր Հովսեփ քահանա, Սարգիս սարկավագ Մկրտչյանը՝ Տեր Դանիել քահանա և Դավիթ սարկավագ Հունանյանը՝ ՏՀարություն քահանա։ Ապա նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: 

Այնուհետև Սրբազան Հայրը, իր քարոզում խոսելով Սուրբ Վարդանանց խորհրդի մասին, մասնավորաբար ընդգծեց «Դարեր անց էլ Վարդանանց սերունդները՝ մեր հերոսները, մեր օրերի վարդանները, պայքարում են վասն հավատո և վասն հայրենյաց։ Այո՛, առաքելահաստատ քրիստոնեությունը մեր ինքնությունն ու մաշկի գույնն են, որոնք հնարավոր չէ փոխել։ Դա ապացուցեցին պատմությունն ու ժամանակը։ Դա ապացուցում են շատերը նաև այսօր իրենց խոսքով ու գործով, այլև նորովի մեր հերոսները՝ հայրենիքի պաշտպանները, իրենց նահատակությամբ և զոհաբերությամբ վասն հայրենյաց և վասն հավատո։ Վարդանանց կերտած սրբության ուղին այսօր էլ խոսուն է, պարտադրող և հրամայական է մեզ համար»։

Խոսքն ուղղելով նորաօծ քահանա հայրերին՝ Արմաշ եպիսկոպոսն ասաց «Քահանայական օծումով նախ և առաջ Ձեզ տրվում է իշխանություն կանգնելու  Աստծո զոհաբերության Սուրբ խորանի առջև և սրբագործելու հացն ու գինին։ Դուք իրավասու եք  պատրաստելու սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի իրական մարմինն ու արյունը, և բաշխելու հավատացյալներին մխիթարության ու մեղքերի քավության համար։ Արդարև, դուք կոչված եք քարոզելու Ավետարանի խոսքը և հայտարարելու Աստծո փրկությունը։ Այսպիսով,  քահանայագործ ձեր ծառայությամբ Քրիստոս է, որ պիտի փառաբանեք, որպեսզի ամեն ոք միանա Փրկչին»։

05.02Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաև, որ քահանաների պարտականությունն է՝ իբրև սուրբ խորանի սպասավորներ, մարդկանց կյանքում և հոգում դրոշմելու Քրիստոսի ներկայությունը և Սուրբ Հոգու զորությունը, որ նրանք ունեն սրբանալու, արդարանալու և փրկվելու անանցանելի խոստումը։ 

«Եվ վերջապես դուք հրավիրված եք հովվելու հավատացյալ ժողովրդին։ Քարոզեցե՛ք Քրիստոսի խաչելությունը և Նրա հրաշագործ ու կենսատու հարությունը։ Սիրեցե՛ք ձեր հոտի հավատացյալներին։ Դարձե՛ք քաջ հովիվներ, մխիթարեցե՛ք բոլորին, կարեկից ոգով օգնեցե՛ք կարոտյալներին, այցելե՛ք հիվանդներին, ընկերակի՛ց եղեք նրանց ցավերին և ուրախություններին։ Բայց մանավանդ սիրեցե՛ք բոլորին։ Հիշե՛ք, որ դուք զգեցաք Քրիստոսին։ Եղե՛ք նրա համեստ, հավատարիմ, հզոր և կարող ծառաները», - պատգամեց Արմաշ Սրբազանը՝ հորդորելով նորաօծներին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով հաստատել Աստծո զորությունը մարդկանց հոգիներում։

Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը ծաղկուն պահի Նորին Սրբության հայրապետական գավազանը հովվելու և առաջնորդելու հավատավոր հոտին, պարգևի կենաց արևշատ օրեր, քաջառողջություն և հովվապետության երկար տարիներ՝ ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ազգի։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ներկա հոգևոր դասը, բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: 

Հընթացս Սուրբ Պատարագի,  նախագահությամբ Գերաշնորհ Տ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաներն ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

 

Más leídas