SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
15 de Noviembre de 2021
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստին
__________________
Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով իր մասնակցությունը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
kerakuin jorhurt mesa
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայապահպանության, հատկապես սփյուռքի հայ համայնքների կենսունակության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության պահպանմանն ու զորացմանը միտված ծրագրեր։
 
Քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների հոգացմանը, ազատ ու ապահով կյանքի իրավունքի պաշտպանությանը, պատճառված ավերների վերականգմանը և Արցախի զորացմանը նպաստելու ուղիները և հնարավորությունները։
 
Դժվարին այս առաքելության մեջ կարևոր նկատվեց ազգային բոլոր կառույցների և համազգային ողջ ներուժի համախմբումը։
 
Այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀԲԸՄ միջև ձևավորված երկարամյա համագործակցությանը ազգային կյանքի տարբեր ոլորտներում, կարևորվեց համատեղ ծրագրերի շարունակականությունը հանուն հայրենիքում և սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման։
Más leídas