SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 22-րդ տարեդարձ
09 de Noviembre de 2021

                                     Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը

                                         շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին

                                   օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմակալ առաջնորդները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առթիվ:  

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները մաղթեցին կենաց արևշատություն ու անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։ Եկեղեցականներն ու աշխարհականներն ուրախությամբ անդրադարձան Նորին Սրբության գահակալության 22 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված մեծաթիվ ձեռքբերումներին։

22 aniversario vehapar2Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների ու բարի մաղթանքների համար, իր հայրական օրհնությունը բաշխեց ամենքին: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց իրեն լծակից հոգևոր դասին`այս տարիների ընթացքում ազգին և Եկեղեցուն մատուցվող անսակարկ ծառայության, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմում դրսևորած քաջարի ոգու համար՝ հորդորելով անմնացորդ նվիրումով, սիրով, ամուր կամքով ու զորավոր հավատքով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի առաջընթացի։

22 aniversario3Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց նաև Մայր Աթոռի պաշտոնեության նվիրյալ ու հավատարիմ ծառայությունն ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառացման և ազգային-հոգևոր կյանքի շենացման։

Ավարտին Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Աստծո առաջնորդությունն ու օգնականությունն իրենց օրհնյալ ծառայության մեջ:

Más leídas