ԵԿԵՂԵՑԻՆ ՍԳՈՒՄ Է...
Երկիրը կրկին աղքատացավ, իսկ Երկինքը՝ հարստացավ...
Թող Տերը Հոգիդ լուսավորի մեր ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ...
ՄԱՀԱԶԴ
Ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Ի՞նչ ասել...
Մարդու կյանքն ու մահը միայն Աստուծո Ձեռքերում է: Միայն ու միայն Նա՛ է, որ ունի կյանքի և մահվան բանալիները:
Հայ ազգը և իր Եկեղեցին աղքատացավ Հայր Սուրբի վախճանվելով.
Հրաշալի մարդ, բարեպաշտ հոգևորական և սիրող ու հոգատար հոգևոր հայր՝ բոլորիս համար...
ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ԵՍ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ...
ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՊԱՀԻ ԵՎ ԹՈՂ ՔՈ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԵԽՈՍ ԼԻՆԵՆ ՔԵԶ։
ԵԿԵՂԵՑԻՆ ՍԳՈՒՄ Է...
ԱՂՈԹԵՑԵ՛Ք ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
«Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ։
Արդ, աղաչեցե՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար...» (Մատթ. 9:37)։
Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: