SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Ոտնլվայ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
01 de Abril de 2021
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
 
Ոտնլվայի կարգը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
 
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվեց Ոտնլվայի արարողությունը:
 
Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։
vodnlva vehapar2             vodnlva patz joran
 
Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվաց և յուղով օծեց մի շարք հայորդիների ոտքեր:
vodnlva magakia           vodnlva 2
 
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Տ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տ Հուսիկ աբեղա Սմբատյանը, արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանյանը և սերժանտ Արթուր Իգիթյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նարեկ
ուրարակիր Մաթոսյանը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարո Արթենյանը և Նորայր Պետրոսյանը, արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած քաջարի հայորդիների զավակներից Նարեկ Աբրահամյանը, Ավետիք Վարդանյանը, Լևոն
Մարտիրոսյանը և Սահակ Անդրեասյանը, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Սամվել Ադոյանը, ինչպես նաև այլ մանուկներ՝ Մհեր Կոնդյանը, Դավիթ Կուզիկյանը և Դավիթ Թադևոսյանը։
 vodnlva magakia2              vodnlva 3
 
Արարողությունն ամփոփվեց Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվեց ներկա հավատացյալներին:
vodnlva 4           vodnlva 5
 
 
Más leídas