Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են
քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։