SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 27 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - ԹԱԼԱԼ ԽՐԱՅՍ
Հայ Ժողովուրդ. Դիմադրութիւն՝ Արդարութիւնից Այն Կողմ
15 de Diciembre de 2020

Արցախահայութիւնն ու համայն աշխարհի հայերը դարձան ահռելի անարդարութեան զոհը, երբ աշխարհը լռեց ու աչք փակեց Արցախում տեղի ունեցող պատերազմի առջեւ:

Հայերն այն մարդիկ են, որոնք իրենց ամբողջ պատմութեան ընթացքում շատ անարդարութիւններ են տեսել, վերապրել, որոնցից սակայն, նրանք մշտապէս կարողացել են դուրս գալ ուղղուած մէջքով եւ բարձր պահած գլխով: Հիմա կրկին նրանց կոչ եմ անում փորձել ուժ, ինքնասիրութիւն ու հպարտութիւն գտնել, եւ ես համոզուած եմ, որ նրանք այս անգամ եւս կը յաջողեն: Առաջնային շոքի յաղթահարումից յետոյ այլեւս պէտք չէ լացել եւ տնքալ: Թշնամին, ինչպէս միշտ, տօնում է իր յաղթանակը՝ վստահ լինելով, որ իրեն սատարում են արդարութեան գաղափարակիցները եւ որ ինքը կարող է ցանկացած նախաձեռնութեամբ հանդէս գալ, բայց թէ դա այդպէս չէ: Անհրաժեշտ է, որ աշխարհի ազատատենչ ժողովուրդները համախմբուեն ու միասնաբար դիմագրաւէին նման իրավիճակներին:

Ինչ վերաբերում է Արցախի՝ ազրպէյճանական եւ թուրքական ուժերի կողմից բռնազաւթմանը, իհարկէ, սա առաջին դէպքը չէ, երբ թշնամին ներխուժում է խաղաղ երկիր: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ հենց այսպիսի աւարտ պէտք է ունենայ:

Հիմա մեզ պէտք է մտածել այն մասին, թէ ինչպէս հասնել արդարութեան, իհարկէ, բոլոր տեսանկիւններից՝ բարոյականից սկսած մինչեւ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային, թէ ինչպէս բոլոր ուժերով աջակցել Արցախի ժողովրդին: Նախ եւ առաջ մենք պէտք է պայքարենք երեսպաշտութեան եւ դրա հազարաւոր երեսների դէմ: Իտալիայի հայ համայնքի խորհուրդը դատապարտեց իտալական քաղաքական պատուիրակութեան այցը Ազրպէյճան: Իտալիան հրապարակաւ յայտարարութիւններով աջակցեց Ալիեւի ռեժիմի մասին ազրպէյճանական քաղաքական եւ պատմական պատմութիւնները եւ, առանց երկմտելու, նկարուեց բռնապետի հետ՝ յիշատակի համար:  

Իտալացի խորհրդարանականները լռեցին Ազրպէյճանի՝ Արցախում սանձազերծած ռազմական թշնամանքի պատասխանատուութեան հարցում, Ազրպէյճանի, որն Արցախ էր ներխուժել թուրքական զինուժի եւ հազարաւոր սիրիացի ահաբեկիչների մասնակցութեամբ: Նրանք լռեցին այն ժամանակ, երբ Ազրպէյճանը քաղաքացիական բնակչութեան նկատմամբ կիրառեց քասեթային ռումբեր եւ սպիտակ ֆոսֆոր: Նրանք չհարցրեցին Ազրպէյճանցի բռնապետին հարիւրաւոր ռազմագերիների եւ  պատանդառուած քաղաքացիական անձանց մասին, որոնք ենթարկւում են անմարդկային կտտանքների եւ որոնց փոխանակումը արդեն մէկ ամսից աւելի է ձգձգում էր ազրպէյճանական կողմը: Նրանք պարզաբանում չպահանջեցին Ազրպէյճանցիների կողմից հայ զինուորների եւ խաղաղ բնակիչների գլխատման առնչութեամբ: Ապացոյցները նկարահանուած եւ հրապարակուած են:

Մենք պէտք է դուրս գանք այս շրջանակներից՝ յաղթահարելով թիփիկ իտալական  քաղաքականութիւնը, որը ցոյց է տալիս, որ դժուար է այս երկրի վրայ յոյս դնել նման իրավիճակների պարագայում:

Լինելով ծագումով լիբանանցի՝ ինձ փաստօրէն որդեգրել են ինչպէս Իտալիան, այնպէս էլ Հայաստանը, որտեղ ես անցկացրել եմ շատ ժամանակ, ճանաչել մշակոյթը, պատմութիւնը, առօրեան, ծագումը, որը կորած է ժամանակի անսահմանութեան մէջ:

Ուստի ես դիմում եմ աշխարհի հայերին, յատկապէս՝ Իտալիայի, կոչ անելով կազմակերպել անհրաժեշտ դիմակայութիւն՝ տարածքները վերադարձնելու համար, քանի որ աշխարհում կան շատ օրինակներ, քանզի եթէ կայ բռնազաւթում, կը լինի դիմակայութիւն: Ժողովուրդը, որը համախմբւում է դիմակայութեան շուրջ, անյաղթելի է, քանի որ զաւթիչը չի կարող դիմակայել այն հողի վրայ, որն իրենը չէ, առաւելապէս այնտեղ, որտեղ նա մեղաւոր է սպանդի համար:

Հռոմ, Իտալիա

Más leídas