Հայկական բարեգործական ընդհանուր միությունն այսօր նշում է իր 115-ամյակը:
ՀԲԸՄ հիմնադրվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում 1906 թ. Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշայի որդու՝ Պողոս Նուբարի եւ մի խումբ հայտնի եւ հեռատես գործակիցների կողմից, ովքեր մտածում էին այս հաստատության միջոցաւ օգնելու, ապաստանելու եւ կրթելու անօթեւան սերունդներին եւ որբերին սիրով եւ բարի օրինակով:
Շատերը, ովքեր անցել են ՀԲԸՄ-ի տներից, ապաստան են ստացել, նրանց հետ այնտեղ վերաբերվել են որպես մարդ արարած եւ հիմնովին պահպանվել են որպես իրենց ավանդույթներին, իրենց մշակույթին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հավատարիմ հայեր:
Այսօր ՀԲԸՄ-ն, հպարտանալով իր անցյալով եւ ներկայով, այլեւս որբերի եւ փախստականների տուն չէ, այն համահայկական հաստատություն է, որն աջակցում է ամբողջ ժողովրդին `լինի սփյուռքում, թե Հայաստանում ու Արցախում:
ՀԲԸՄ-ի առաքելությունը Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին սատարելու գործում ունի արժեք, որը գերազանցում է թվերը, քանի որ նրա տեսլականն է նախագծել Հայաստանի եւ ամբողջ ազգի փառավոր ապագան:
Սարդարապատ շնորհավորում է համաշխարհային ամենայն մեծ հաստատության, ՀԲԸՄ-ի 115- րդ ամյակը
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
15 ապրիլ 2021
115 տարի շարունակ ՀԲԸՄ-ն հետևողականորեն արձագանքել է աշխարհասփյուռ հայության կարիքներին՝ ծառայելով հայրենիքին ինչպես ցավագին, այնպես էլ խոստումնալից ժամանակներում: Այս կարևոր օրը խորհրդանշական է նրանով, որ այն նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին. վերջինս էլ աշխարհին հիշեցնում է մարդկության պատմության ամենամռայլ ժամանակների մասին:
Երկու իրադարձություններն առավել խորիմաստ նշանակությամբ են օժտված այս տարի, քանզի մենք հառնում ենք հայ ժողովրդի համար խիստ ավերիչ ժամանակահատվածից, որի ընթացքում ականատես եղանք մարդկային ողբերգությունների ու վշտի, որը շատ բանով նման է ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցածին:
Փորձություններով լի, սակայն, դրանով հանդերձ, հարուստ մեր պատմությունն ընդունելով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք դեպի ապագա: Մեր նոր ընդհանուր իրողությանն առերեսվելիս մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգի միավորման և վերքերը բուժելու գործը՝ աջակցելով մեկմեկու, խթանելով նոր սկիզբ:
Դա ենթադրում է աջակցություն մեր երիտասարդ ժողովրդավարության կառուցմանը՝ արդար և մրցակցային ընտրությունների միջոցով: Դա կենսական նախապայման է, եթե ուզում ենք միացյալ ուժերով առաջ շարժվել դեպի մեր նպատակը:
Մենք պետք է նաև աջակից լինենք Հայաստանի և Արցախի ժողովրդին , որոնք Արցախյան 44-օրյա մարտերի ժամանակ կորցրել են ընտանիքի անդամներին կամ դեռևս սպասում են սիրելիների վերադարձին:
ՀԲԸՄ-ն մշտապես հավատարիմ է իր առաքելության հիմնական հենասյուներին, այն է՝ մարդասիրական օգնություն դժվար ժամանակներում, ազգաշեն գործունեություն Հայաստանում և, անշուշտ, կրթության և մշակույթի հարստացում:
Մենք զորավիգ ենք եղել Հայ եկեղեցուն՝ որպես մեր հավատքի և համայնքի հազարամյա ամրոց, անցյալում, այսօր և ապագային ընդառաջ: Իսկ վաղը բացվելուն պես, ՀԲԸՄ-ն կրկին, առանցքային պահերին, ձեռնամուխ կլինի ընդհանուրի բարօրությանը նպաստող իր առաքելություններին, ինչպես վերջին տարիներին իրականացրել ենք Սիրիայում, Լիբանանում և Արցախում՝ պատերազմի, աղետների և առողջապահական ու ֆինանսական ճգնաժամերի հետևանքով առաջացած ահռելի մարդասիրական կարիքները բավարարելու նպատակով:
Մենք մեր ղեկավարությանը, աշխարհասփյուռ կամավորներին, աջակիցներին ու բարեկամներին կոչ ենք անում միանալ մեզ՝ սպասվող ահռելի մարտահրավերներին դիմագրավելու համար՝ Մենք դիմում ենք աշխարհի տարածքին մեր ղեկավարությանը, կամավորներին, աջակիցներին՝ միանալու մեզ դիմակայելու հսկայական մարտահրավերներին` օգտագործելով ամենուրեք հայերի համար ավելի լավ ապագա կերտելու հնարավորությունները:
Մեր կոչը հատկապես ուղղում ենք քաղաքացիական մտածողությամբ օժտված մեր երիտասարդ սերնդի
առաջնորդներին, որոնք ոգեշնչում են մեզ՝ համաշխարհային մեր հանրույթին ծառայելու իրենց ձգտումով, ինչպես նաև քաջալերում ենք ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցությունն այս արագ ծավալվող շարժմանը:
ՀԲԸՄ-ն հպարտորեն օրինակ կծառայի, քանզի մենք ողջունում ենք կյանքի ամենատարբեր ճանապարհներ ընտրած բոլոր այն մարդկանց մասնակցությունը, որոնք կիսում են մեր արժեքներն ու առաքելությունը՝ կապված համաշխարհային հայ ընտանիքին ծառայելու գործին:
Մտադրված լինելով նախաձեռնել և ընդլայնել շարունակական ծրագրեր, դրանց մոտենալով ճիշտ կողմերից և դրսևորելով անհրաժեշտ հեռատեսություն՝ հայոց պատմության այս դժվարին էջը կշրջենք ավելի ուժեղ, ավելի վստահ Հայաստանով, որն ավելի ամուր կանգնած կլինի՝ զբաղեցնելով իր հիմնավոր տեղը համաշխարհային բեմահարթակում:
Միությունը զորություն է:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և
համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային
գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի
միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի
ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք
այցելել՝ www.agbu.org:
Արեւմտահայերէն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը Այսօր Կը նշէ իր 115-ամեակը
ՀԲԸՄ հիմնադրուած է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գահիրէի մէջ՝ 1906-ին Եգիպտոսի վարչապետ Նուպար փաշայի որդւոյն՝ Պօղոս Նուպարի եւ իր խումբ մը յայտնի եւ հեռատես գաղափարակիցներուն կողմէ, որոնք կը մտածէին այս հաստատութեան միջոցաւ օգնելու, ապաստանելու եւ կրթելու Հայ անօթեւան սերունդներուն եւ որբերուն սիրով եւ բարի օրինակով:
Անոք, որոնք անցած են ՀԲԸՄ-ի տուներէն՝ ապաստան ստացած են: անոնց հետ այնտեղ վերաբերած են որպէս մարդ արարած եւ պահպանուած ու դաստիարակուած են որպէս իրենց ազգային աւանդոյթներուն, իրենց մշակոյթին եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին հաւատարիմ հայեր:
Այսօր ՀԲԸՄ-ը, հպարտանալով իր անցեալով եւ ներկայով, այլեւս որբերու եւ փախստականներու տուն չէ, այլ՝ ան համահայկական հաստատութիւն մըն է, որ կ՛աջակցի ամբողջ Հայ ժողովուրդին`թէ՛ սփիւռքի, եւ թէ՛ Հայաստանի ու Արցախի մէջ:
ՀԲԸՄ-ի առաքելութիւնը Սուրբ Էջմիածնայ Մայր Աթոռին սատարելու գործին մէջ ունի արժէք, որ կը գերազանցէ թիւերը, քանի որ անոր տեսլականը նախագծելն է Հայրենիքի եւ ամբողջ ազգի փառաւոր ապագան:
Սարտարապատ կը շնորհավորէ ՀԲԸՄ-ի 115-րդ Տարեդարձը
Հ.Բ.Ը.Մ.ի Նախագահ Պերճ Սեդրակեանի Ընդհանրական Պատգամը Ապրիլ 24-ի եւ Կազմակերպութեան 115-րդ Տարեդարձին Առիթով
15 ապրիլ 2021
Անմիջապէս Հրատարակութեան Համար 115 տարիներ, երկրագունտի տարածքին, Հ.Բ.Ը.Մ.ը հետեւողականօրէն ընդառաջած է հայ ժողովուրդի դիմագրաւած կարիքներուն, միաժամանակ ծառայելով հայրենիքին, հայոց
պատմութեան տառապալի թէ խոստմնալի բոլոր ժամանակաշրջաններուն: Միութեան պատմութեան նշանակալի այս հանգրուանը, կը զուգադիպի Հայկական Ցեղասպանութեան Յուշատօնին նուիրուած Ապրիլ ամսուն, կրկին անգամ յիշեցնելով աշխարհին, մարդկային պատմութեան ամենամութ իրադարձութիւններէն մին:
Այս զոյգ առիթները, այս տարի աւելի եւս խորիմաստ են մեզի համար, երբ տակաւ կը սթափինք հայ ժողովուրդը հարուածած աւերածութեան ծանր պահէն, որուն ընթացքին ականատես եղանք մարդկային ողբերգութիւններու, որոնց նմանը մեր ժողովուրդը ապրած էր աւելի քան դար մը առաջ:
Արդ, երբ պահ մը կ'անդրադառնանք մեր անցեալ արհաւալի բայց եւ հարուստ պատմութեան, մենք մեր հայացքը կ'ուղղենք ապագային: Նոյնիսկ երբ կը դիմագրաւենք այժմու մեր ընդհանրական ծանր իրականութիւնը, մենք հաստատ կը կանգնինք, մեր ազգը միաւորելու, մեր վէրքերը ամոքելու, իրարու աջակցելու եւ թափով վերսկսելու ամուր կամքով: Այդ կամքը կը դրսեւորուի նաեւ մեր կազմաւորուող ժողովրդավարութեան թիկունք կանգնելու տրամադրութեամբ, արդար եւ մրցակցային ընտրութիւններու կայացումով: Կենսական անհրաժեշտութիւն մըն է ասիկա, որպէսզի կարենանք յառաջ ընթանալ միակամ եւ միանպատակ:
Զօրավիգ կը կանգնինք նաեւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդին, որոնք 44-օրեայ Արցախեան Պատերազմին հետեւանքով ընտանեկան պարագաներ կորսնցուցին եւ որոնցմէ շատեր տակաւին կը սպասեն իրենց սիրելիներուն վերամիանալու յոյսով:,
Հ.Բ.Ը.Մ.ը միշտ յանձնառու եղած է իր առաքելութեան հիմնասիւներուն – մարդասիրական օգնութիւն՝ կարիքի պահուն, ազգաշինութիւն Հայաստանի մէջ, նաեւ աջակցութիւն կրթութեան եւ մշակութային զարգացման լայն մարզերուն: Միութիւնը միշտ եղած է Հայ Եկեղեցւոյ կողքին, որպէս հաւատքի եւ համայնքի միջնաբերդ հազարամեակներու ընթացքին, նաեւ ապագային ընդառաջ:
Իսկ երբ արդէն նոր վաղորդայնը կը ձեւաւորուի, Հ.Բ.Ը.Մ.ը դարձեալ իր մասնակցութիւնը պիտի բերէ առանցքային պահերու, ի շահ համայնական բարիքի, ինչպէս ըրած է վերջին տարիներուն Սուրիոյ, Լիբանանի եւ Արցախի մէջ, պատերազմի, աղէտի, տնտեսական եւ առողջապահական տագնապներու իբր հետեւանք ստեղծուած մարդասիրական կարիքներուն ընդառաջ:
Կոչ կ'ուղղենք մեր ղեկավարութեան, կամաւորներուն, զօրակիցներուն եւ բարեկամներուն, երկրագունտի տարածքին, միանալու մեզի, դիմագրաւելու համար մեր դէմ ցցուող հսկայական մարտահրաւէրները, օգտագործելու ներկայացող առիթները, ամենուրէք հայութեան համար աւելի լաւ ապագայի կերտումին ի խնդիր:
Մենք յատկապէս բարձր կը գնահատենք մեր աւելի երիտասարդ սերունդի քաղաքացիական բարձր գիտակցութիւն ցուցաբերող առաջնորդները, որոնք կը ոգեշնչեն մեզ, մեր համընդհանուր համայնքին ծառայելու իրենց եռանդով, նաեւ կը քաջալերենք, որ այլ երիտասարդներ եւս միանան ծաւալող այս շարժումին: Հ.Բ.Ը.Մ.ը պիտի շարունակէ իր օրինակով առաջնորդել, իր համաշխարհային մեծ ընտանիքէն ներս ընդգրկելով բոլոր անոնք, որոնք կը բաժնեն իր արժէքները եւ կը հաւատան իր առաքելութեան:
Կայուն ծրագիրներ նախաձեռնելու եւ զարգացնելու ճիշտ մտասեւեռումով եւ տեսլականով, մենք պիտի յաջողինք փակել հայոց պատմութեան այս դառն էջը եւ Հայաստանը պիտի կանգնի աւելի հզօր, ինքնավստահ եւ լաւապէս դիրքաւորուած, գրաւելու իր արժանի տեղը համաշխարհային բեմահարթակին վրայ:
Միութեամբ միշտ հզօր:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (Հ.Բ.Ը.Մ.) աշխարհի մեծագոյն ոչ-շահամէտ հայկական
կազմակերպութիւնն է, նուիրուած հայեցի ինքնութեան եւ ժառանգութեան պահպանումին եւ մշակումին՝
կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագիրներով: Միութեան գործունէութիւնները բարերար
ազդեցութիւն կը բերեն տարեկան 500,000-է աւելի անձերու կեանքերէն ներս, Հայաստանի ու Արցախի մէջ
եւ Սփիւռքի տարածքին: Իր հիմնադրութենէն ի վեր, Հ.Բ.Ը.Մ.ը հաւատարիմ մնացած է համայն հայութեան
բարօրութեան ապահովումին ուղղուած իր գլխաւոր առաքելութեան: Յաւելեալ տեղեկութիւններու համար՝
այցելեցէք www.agbu.org կայքէջը