Վիգեն Ավետիսի հեղինակած՝ «Հայոց մայր» հուշարձանը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։
«Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին։