Ս․թ․ փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։
ՀՀ դեսպանը շնորհավորեց Զ․ Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի Գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթեց նրան։
Դեսպան Վ․Կարմիրշալյանն ու Զ․ Պոլոլիկաշվիլին քննարկեցին Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայաստանին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները։