Անկախ պետականութիւնը ազգերին և ժողովուրդներին հնարաւորութիւն է ընձեռում ապրելու իրենց արժէքներով, կերտելու իրենց իտեալները, ազատօրէն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողութիւնները:
Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցութիiւնն ու համոզումը և դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբուած մնալու, ներկայ դժուարութիւնները յաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժէքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակութիւն:
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ