SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մամլո Հաղորդագրությու
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ
15 de Diciembre de 2020


                                                                                                                                                                15.12.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերստին շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, ովքեր սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը թե՛ ս.թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի և թե՛ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը կայացած տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքագրվեց շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար։ 

 

Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։ 

 

Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի  և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։ Օրինակ, հոկտեմբերի 10-ի Armenia Aid անունը կրող դրամահավաքի կազմակերպիչները կապի մեջ են եղել միմիայն Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund Inc.-ի հետ, որն ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող հիմնադրամի ցանցում ներգրավված համագործակից կազմակերպությունն է Արևմտյան ափում: 

 

Այդ դրամահավաքի ընթացքում հավաքագրված գումարները Armenia Fund Inc.-ի կողմից մաս մաս, ըստ փաստացի մուտքերի, հաղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և աստիճանաբար ավելացվել դրամահավաքի ընդհանուր թվին: Ինչ վերաբերում է Armenia Fund Inc.-ի կողմից մուտքագրված անկանխիկ և կանխիկ մուտքերին, ապա Armenia Fund Inc.-ն իր կայքում հրապարակված «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխաններում մանրամասնել է նվիրատվությունների մուտքագրման գործընթացը և հավաստիացրել, որ բոլոր նվիրատվությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ նվիրատուները ստացել են հավաստիացման ու շնորհակալական նամակներ: Այս և նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.armeniafund.org/newsroom/frequently-asked-questions/

 

Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գումարներին, վերահաստատում ենք, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն  առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/1606218447: Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում https://www.himnadram.org/hy/1606218447  ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում https://bit.ly/3nkE0j2

Más leídas