SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 21 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Վասն Հայրենյաց», «Սահմանք Քաջաց Դրոշն Յուրյանց»
ՀՀ սահմանամերձ գյուղերում Եռագույնը տեղադրելու հերթական հանգրվանը հանդիսացաւ Արծնի գյուղը
08 de Mayo de 2023

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «Սահմանք Քաջաց Դրոշն Յուրյանց» Հայաստանի սահմանամերձ գյուղերի մէջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնությունը շարունակվում է:

WhatsApp Image 2023-04-07 at 10.09.28 (1)  WhatsApp Image 2023-04-07 at 10.11.00

Ազնիվ համագործակցությամբ գյուղին վարչական ղեկավար պարոն Խաչիկ Էգնատոսյանի, եւ օրհնությամբ Տաշիր համայնքի հոգեվոր հովիվ՝ Գերապատիւ Հայր Ներսես Գալստյանի, մեր Հայրենիքի դրոշը բարձրացաւ գյուղի մուտքին, Արցախյան ազատամարտերի ընթացքում զոհված քաջարի հայորդիների հիշատակը հավերժացնող Հուշարձան-Խաչքարի հարեվանությամբ:

Captura de pantalla 2023-05-08 a la(s) 10.16.43

Դրոշի տեղադրման արարողությունը, նախատեսված էր անցկացնել Ապրիլի 30-ին, սակայն ստիպված կլիմայական անբարենպաստ պայմաններից հետաձգվել էր մեկ շաբաթով, տեղի ունեցավ մայիսի 7-ին ժամը 13։00-ին: Միջոցառումը ուղեկցվեց մշակութային համարներով, որի ընթացքին ելոյթ ունեցաւ երիտասարդ արվեստագետ՝ Վարուժան Գալտակյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Արարողության սիրով հրավիրված էին յուրաքանչյուր հայրենատեր հայորդի, որոնց առջեւ «Վասն Հայրենյաց» շարժումին անունով ելույթ ունեցավ Վահագն Չախալյանը: Պարոն Չախալյանը ներկաների առջեւ մեկ անգամ եւս շեշտեց շարժումին «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության նպատակները, այն է՝ Սահմանամերձ գյուղերում՝ բարձունքի վրա, տեսանելի վայերում Հայոց Եռագույնը տեղադրելու նպատակը ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջը համախմբելը։ 

Ներկաներից սրտաբուխ խոսքով  ելույթ ունեցավ Արսեն Միրիջանյան:

Captura de pantalla 2023-05-08 a la(s) 10.21.16 (1)  Captura de pantalla 2023-05-08 a la(s) 10.12.53

Պետք է նշել, որ Արծնի գյուղին մէջ ՀՀ դրոշը տեղադրվեց ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, Ալեքս և Դորալիսիա Նահապետյանների հովանավորությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է սույն թվականի մարտի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղում։

Vasn Haireneats

 

Más leídas