SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 21 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Երվանդ Ազատյան
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ
26 de Abril de 2023

Ապրիլի 23-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց՝  ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հիշատակին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հոգեհանգստյան կարգի մասնակիցներին պատմեց  Երվանդ Ազատյանի ազգանվեր գործունեության, մեծ վաստակի մասին՝ որպես մտավորական, հասարակական գործիչ, նվիրյալ հայ։

1989 թվականին Երվանդ Ազատյանը Հայ եկեղեցու, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է  «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։

Ինչպես նշեց  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, նրա նկատմամբ վստահությունն այնքան մեծ է եղել, որ նշանակվել է մեծ բարերար Ալեք Մանուկյանի անձնական քարտուղար։

Երվանդ Ազատյանի մահը խոր կսկիծ է թողել Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների սրտում։ Տասնամյակների ընթացքում նա  հոգևոր,  մտավոր, ֆինանսական ջանքեր է ներդրել Հայաստան-Սփյուռք-Արցախ կամուրջն ամրացնելու համար։ Պատվախնդիր, նվիրյալ  հայի նրա կեցվածքն ու նկարագիրը բացառիկ օրինակ  են  և ակոսել են այն ուղին, որի նպատակը հայապահպանումն է, միասնական ուժերով ազգային ամուր պետություն ստեղծելը։ Սերունդները դեռ պիտի գնահատեն Երվանդ Ազատյանի   ծանրակշիռ դերն ու վաստակը,   աշխարհաքաղաքական, մշակութային, հային ու հայի հարևաններին վերլուծելու նրա ուրույն ձեռագիրը. նրա հավասարակշռված միտքը դեռ շատերին է զարմացնելու և հիացնելու։

Ժամանակը կապացուցի, որ Երվանդ Ազատյանն ու Հայրենիքը մշտապես ընդելուզված ու մեկ ամբողջություն են եղել։ Նա մինչև վերջին շունչն էլ ստեղծագործ արարումի պարգևն է կրել և արթուն գիտակցությամբ հրաժեշտ տվել իր մտերիմներին, իրենով հարստացած, իրենով մի նոր համ ու գույն ստացած աշխարհին։

Հոգեհանգստյան կարգի ընթացքում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի   հանդիսապետությամբ կատարվեց աղոթք Երվանդ Ազատյան ննջեցյալի  հոգու հանգստության համար։

Más leídas