«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերուն մէջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնությունը կը շարունակվի:
Մեր երրորդ ժամադրավայրն է Լոռու մարզի Արծնի սահմանամերձ գյուղը:
Մենք, ազնիւ գործակցությամբը գյուղին վարչական ղեկավարին, արդեն ընտրել ենք գյուղին մեջ մեր Հայրենիքին դրօշը բարձրացնելու հարմար վայրը՝ գյուղի մուտքին, զոհված զինվորի հիշատակը հավերժացնելու կանգնած Խաչքարին հարեվանությամբ:
Դրոշի տեղադրման արարողությունը, տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 13։00-ին, որ պիտի ուղեկցվի մշակութային համարներով: Արարողության սիրով հրավիրված է յուրաքանչյուր հայրենատեր հայորդի:
Արծնի գյուղին մէջ ՀՀ դրոշը տեղադրվում է Ֆլորիտա, ԱՄՆ-են Ալեքս և Դորալիսիա Նահապետյանների հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին Շիրակի մարզի
սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ
սահմանամերձ գյուղում։