Հայոց Եռագույնի Տեղադրման մեր հաջորդ Հասցեն Գեղարքունիքի Մարզի Սահմանամերձ Արտանիշ Գյուղն է:
«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերի մեջ ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնության մեր երկրորդ հասցեն է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղը:
Մենք, ազնիվ գործակցությամբ գյուղապետ՝ Ռոբերտ Շուշանյանի, արդեն ընտրել ենք գյուղի մեջ մեր Հայրենիքի դրոշը բարձրացնելու հարմար վայրը՝ գյուղի Ս. Հովհաննես գողտրիկ եկեղեցու հարևանությամբ:
Դրոշի տեղադրման արարողությունը, տեղի կունենա մարտի 25-ին ժամը 13։00-ին, որ կուղեկցվի մշակութային համարներով: Արարողության սիրով հրավիրված է յուրաքանչյուր հայրենատեր հայորդի:
Արտանիշ գյուղում ՀՀ դրոշը տեղադրվում է Ֆլորիդա, ԱՄՆ-ից Ռոդրիգո և Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում առաջինդրոշը տեղադրվել է մարտի 5-ին Շիրակի մարզիսահմանամերձ Անիպեմզա գյուղում։
ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ Ազգային Համախմբման Շարժման