«Վասն Հայրենեաց» ազգային համախմբման շարժումը սկսում է իր գործունութիւնը։
Շարժման առաջին գործողութիւնը լինելու է ՀՀ 9 մարզերի սահմանամերձ համայնքներում/գիւղերում տեսանելի բարձրունքի վրա Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի տեղադրման՝ «Սահմանք Քաջաց Դրօշն Իւրեանց» նախաձեռնութիւնը։
Առաջին համայնքը, որտեղ կը տեղադրուի եռագոյնը հայ-թուրքական սահմանի՝ Շիրակի մարզի Անիպեմզա գիւղն է։
Դրօշի տեղադրման արարողութիւնը տեղի կ՛ունենայ Մարտի 5-ին, ժամը 14։00-ին Անիպեմզա համայնքում։
Արարողութեանը ներկայ են լինելու Վասն Հայրենեաց Շարժման նախաձեռնող խորհուրդը, համայնքային ներկայացուցիչներ։ Միջոցառումը կ՛ուղեկցուի մշակութային համարներով։ Իր ներկայութեամբ միջոցառումը կը պատուի ՀՀ վաստակաւոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսեանը: ՀՀ դրօշը տեղադրւում է Արգենտինայից Սուսաննա և Սերխիօ Նահապետեանների հովանաւորութեամբ:
Գործողութեան նպատակը.
1. Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականօրէն ուրուագծել իր պետական դրօշով:
2. Ազգային-պետական դրօշի պահպանումն ու դրա հանդէպ յարգանքի աւելի ամրապնդումը հայորդիների մօտ:
3. Հրապարակային միջոցառումների և դրանից բխող մետիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գիւղերի ծանօթացումը լայն հանրութեանը։
4. Նպաստել տուեալ գիւղի զարգացմանը։
5. Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների բնակիչ թէ սփիւռքահայ իւրաքանչիւր հայորդի կամ համայնք մասնակից դարձնել այս գործողութեանը, հայ ժողովուրդի զաւակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով:
Ք. Ա.