SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 21 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Եղիշե Կիրակոսյան
Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է
30 de Enero de 2023

«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել  իրենց պապենական տները կամ մնալ  այնտեղ և սովամահ լինեն»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի  գործով դատավարական լսման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի  ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հասկացրել է, բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը «մեկնեն», պնդել է, որ Ադրբեջանի «հիմնական պարտքը հայերին վտարելն է մեր հողերից», «այս հողում ադրբեջաներենն է իշխելու»։

«Շրջափակումը, գազամատակարարման, էլեկտրամատակարարման դադարեցումները հատուկ նախատեսված են հանգեցնելու այդ հետևանքին»,- ասաց Ե. Կիրակոսյանը։

Նա մեկ այլ մեջբերում արեց Ալիևից, որի ասածի հիմնական իմաստն այն է, որ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ,  բայց նրանք  կարող են դուրս գալ այնտեղից։

«Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն  և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է»,- դիմելով դատարանի դատավորներին՝ ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին խեղդելու անկախ դրա մարդկային գնից։ Նա հայտնեց, որ 1 մարդ արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից և բազում շատերը նմանօրինակ բախտի ռիսկի են արժանացել:

Ե. Կիրակոսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը՝ խանութները դատարակ են, սնունդը տրամադրվում է քարտերով, դեղամիջոցների ու բժշկական պարագաների պակաս կա,  ձեռնարկությունները չեն գործում, գազամատակարարումը բազմաթիվ անգամներ ամբողջովին դադարեցվել է, էլեկտրական ցանցերի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող ու երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, շատ երեխաներ արդեն 50 օր է բաժանված են իրենց ընտանիքներից։

«Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ ՍԻ հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը  փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածների միջոցով,  որին ոչ ոք չի հավատում։ Մինչդեռ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասաց Ե. Կիրակոսյանը։

Աղբյուր` Panorama.am
Más leídas