SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 27 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մատենադարան
24 de Enero de 2023
մադեն2
Հունվարի 21-ին, Մաշտոցյան Մատենադարանում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հայագետներ և մատենադարանցիներ։
 մադեն3    մադեն4 
 
Շնորհանդեսի սկզբում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհավորեց Հայր Զաքարիային հերթական աշխատության տպագրության առիթով՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու սպասավորներն իրենց գիտական գործունեությամբ այսօր էլ շարունակում են գիտնական վարդապետների լավագույն ավանդները։
 
Ապա Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հոգշ․ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն անդրադարձան աշխատության հրատարակության կարևորությանը, բերած նորույթին, աշխատասիրողի բարեխիղճ և որակյալ աշխատանքին՝ շեշտելով, որ գրքի հրատարակությունը ոչ միայն կարևոր է ԺԴ դարի նշանավոր մատենագիր Կիրակոս Երզնկացու կյանքի, գործունեության, մատենագրական վաստակի ամբողջացման տեսանկյունից, այլև ունի միջազգային նշանակություն։
մադեն5
Վերջում ներկաներին իր սրտի և շնորհակալական խոսքն ուղղեց գրքի հեղինակը։
 
Հայր Զաքարիան խոսեց գրքի ստեղծման հանգամանքների և արդիականության մասին՝ շեշտելով, որ միջնադարյան հայ րաբունապետների երկերի հրատարակությունների միջոցով մենք հաղորդ ենք դառնում մեր ինքնությանը, հավատքին և առավել արժևորում մեր հոգեմտավոր հարուստ ժառանգությունը։
Más leídas