SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
04 de Junio de 2022

Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։vehapar sentadoՀայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» նախագահ Գոռ Մնացականյանը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել իրավաբաններ և միջազգային իրավունքի առաջատար փորձագետներ 16 երկրներից՝ քննարկելու 44-օրյա պատերազմի արդյունքում արցախահայության, ռազմագերիների, տեղահանված անձանց իրավունքների ոտնահարումներին և միջազգային արդարադատությանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ընդգծելով միջազգային գիտաժողովի կարևորությունը, հատկապես հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում, հույս հայտնեց, որ իրավաբաններն ու միջազգային իրավունքի առաջատար փորձագետները, հաղորդ կդառնան Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

vehapara con representanteԶրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը փոխանցեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նման կարևոր նախաձեռնություն դրսևորելու համար՝ փորձելով նպաստել հետպատերազմյան դժվարությունների հաղթահարմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։

Más leídas