SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Sábado 23 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Արցախ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկաւարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
09 de Noviembre de 2020

ԵՐԵՒԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն է ստորագրել: 

Ինչպէս յայտնում է «Արմենպրես»-ը, վարչապետը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդէն հրապարակուել է, անասելի ցաւօտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
 
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրութեան խորը վերլուծութեան եւ այդ իրադրութեանը ամենալաւը տիրապետող մարդկանց գնահատականի արդիւնքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրայ, որ ստեղծուած իրավիճակում սա հնարաւոր ամենալաւ հանգուցալուծումն է: Այս ամէնի մասին առաջիկայ օրերին հանդէս կգամ մանրամասն ուղերձով:
 
Սա հաղթանակ չէ, բայց չկայ պարտութիւն, քանի դեռ ինքդ քեզ պարտուած չես ճանաչել: Մենք մեզ երբէք պարտուած չենք ճանաչի եւ սա պետք է դառնայ մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պէտք է վերլուծենք մեր անկախութեան տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցեալի սխալները չկրկնելու համար:
 
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինուրների, սպաների, գեներալների, կամաւորների առաջ, ովքեր իրենց կեանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացութեամբ փրկել են արցախահայութեանը:
 
Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք յաղթելու ենք: Արցախը կանգուն է:
 
Կեցցէ՛ Հայաստանը: Կեցցէ՛ Արցախը»::

 

Más leídas