Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը մեկնարկում է
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (մարտ 10, 2022) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
2022 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Վերջնաժամկետից հետո կսկսվի հայտադիմումների դիտարկման գործընթացը, և առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական ընտրությունից հետո սփյուռքահայ մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում: Եթե ցանկանում եք դիմել «իԳործ» 2022 ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ:
«իԳործ»-ը ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների համար ներդրում ունենալ Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերել պետական կառավարման ոլորտ
Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 100-ից ավելի մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի 25 գերատեսչություններում և Արցախի պետնախարարի գրասենյակում: Նրանց մեծամասնությունը հայրենադարձվելու որոշում է կայացրել, մի մասը մնացել է պետական համակարգում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ:
Ծրագրի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: Ընտրված մասնագետները ծրագրի շրջանակներում ստանում են ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար, կացության վճար և առողջապահական ապահովագրություն:
Հարցերի պարագայում ազատ եղեք կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ diasporafellowships@gov.am էլ. հասցեով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին
Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք diaspora@gov.am էլ. հասցեով: