SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեառնընդառաջի նախատոն
13 de Febrero de 2022

Փետրուարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տէառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրեամանուկ Յիսուսի ընծայումը տաճարին: 

Բերկառատ տոնի սկիզբն ազդարարուեց փետրուարի 13-ի երեկոյեան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Սուրբ Գայանէ վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան մասնակցութեամբ կատարուեց Երեկոյեան ժամերգութիւն:

01.02Հաւարտ ժամերգութեան, հանդիսապետութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ ՏՄուշեղ եպիսկոպոս Բաբայեանի, տեղի ունեցաւ նախատօնակ, ապա կատարուեց նաեւ տարուայ առաջին Անդաստանի արարողութիւնը, որի ընթացքում օրհնուեցին աշխարհի չորս կողմերը:

03.02Արարողութիւնից յետոյ եկեղեցականաց թափօրն ուղղուեց դէպի  Մայր Աթոռի միաբանական շէնքի շրջափակ, ուր, ներկայութեամբ բազում հաւատացեալ հայորդիների, ձեռամբ Մուշեղ Սրբազանի վառուեց Տէառնընդառաջի խարոյկը, որի շուրջ համախմբուած Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաները հանդէս եկան հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով:

Տէառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակուել է որպէս նորապսակների օրհնութեան օր: Այս կապակցութեամբ փետրուարի 14-ին, եկեղեցիներում մատուցուող Սուրբ Պատարագի աւարտին, կը կատարուի նորապսակ զոյգերի օրհնութեան կարգ:

08.02

Más leídas