SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Կայացաւ ՀԺՄ 13-րդ Համագումարը Ժուռնալիսթներու Միութեան
Սաթիկ Սեյրանեան Վերընտրուեցաւ Նախագահ: Ընկ. Սեւակ Յակոբեան Ընտրուեցաւ Միութեան Վարչութեան Անդամ
01 de Febrero de 2022

Յունուարի 29-ին Էրեբունի պիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Ժուռնալիստների միութեան (ՀԺՄ) 13-րդ համագումարը։ ՀԺՄ 13-րդ համագումարում քուէարկութեանարդիւնքում Սաթիկ Սեյրանեանը միաձայն՝ 92 կողմ ձայնով վերընտրուեց Հայաստանի Ժունալիստների միութեան նախագահ, իսկ Մարգարիտ Եսայեանը՝ քարտուղար:
Մինչ Միութեան վարչութեան անդամների եւ յանձնաժողովի անդամների ընտրութիւնը, բացման խօսքով հանդէս եկաւ Սաթիկ Սեյրանեանը, ով ներկայացրեց 2017 թուականից ի վեր կառոյցի կատարած աշխատանքները, խնդիրները, որոնց առկայ են եւ դրանց լուծման ուղիները։

Նրա խօսքով՝ միութեան նախագահի պաշտօնը ստանձնելուց կարճ ժամանակ անց հասարակութիւնը, ապա նաեւ պետութիւնը յայտնուեցին ոչ սովորական, յախուռն ժամանակներում։

foto1

«Երկրում տեղի ունեցած իրադարձութիւնները դարձան շատ ու շատերի արժէքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխութեան պատճառ։ Քանդուեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թւում՝ ցաւօք, միախառնուեցին նաեւ լրագրութիւնն ու քաղաքականութիւնը, ինչը դժուարութիւնների առիթ դարձաւ՝ ինչպէս առանձին լրատուամիջոցների ու լրագրողների, այնպէս էլ՝ մամուլի հարցերով զբաղուող կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ Ժուռնալիստների միութեան համար։ Բայց դժուարութիւնները մեզ համար բազմապատկուել էին ոչ միայն այդ պատճառով: Ցաւօք, տարիներ, տասնամեակներ շարունակ, օբյեկտիվ թէ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանաւորուած, Հայաստանի ժուռնալիստների միութիւնը դադարել էր գործել՝ որպէս ինքնուրոյն կառոյց, միաւոր՝ ըստ էութեան վերածուելով հանրային դաշտի այլ կազմակերպութիւնների կցորդի, որի դերը սահմանափակւում էր, լաւագոյն դէպքում, այլոց յայտարարութիւնների տակ ստորագրութեամբ։ Հետեւաբար՝ մեր թիմի եւ իմ առաջնային ու գլխաւոր խնդիրը Ժուռնալիստների միութեան՝ որպէս կառոյցի ինքնուրոյնութեան ու ինքնաբաւութեան վերականգնումն էր։ Յուսամ, այդ խնդիրը, եթէ ոչ՝ ամբողջութեամբ, ապա՝ գոնէ մեծամասամբ մենք կարողացել ենք առաւելագոյնս լուծել անցած չորս տարիների ընթացքում»,- իր խօսում նշեց Սեյրանեանը։

Ժուռնալիստների միութեան նախագահը ցաւով արձանագրեց՝ 2018-ի իշխանափոխութեան իրադարձութիւններից յետոյ ոչ միայն գործող իշխանութիւնների կողմից թիրախաւորուեցին լրատուամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլեւ պառակտուեց մասնագիտական համայնքը․ «Իհարկէ, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը կարողացաւ որոշակիօրէն համախմբել լրատուամիջոցներին մասնագիտական իրաւունքների պաշտպանութեան հարցերում, սակայն դեռեւս մեզ չի յաջողուել ամբողջովին ապահովել այդ համերաշխութիւնը՝ յատկապէս այս՝ հանրային տարանջատուածութեան ու բեւեռացման պայմաններում»։

Այս ամենով հանդերձ, Միութեան նախագահի վստահեցմամբ՝ այս ծանր պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մէկը, որն իրականացնում է իշխանութեան հակակշռի գործառոյթը․ «Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողութեամբ է պայմանաւորուած մամուլի դէմ իշխանութիւնների սանձազերծած արշաւը, որով նրանք
ցանկանում են վերացնել նաեւ այս հակակշիռը»։

Այս տարի ԶԼՄ-ներին դժուար ժամանակներ են սպասւում, ցաւօք, սկզբունքային լինելը շատերի վրայ ծանր է նստում, համոզուած է Սաթիկ Սեյրանեանը։ Ժուռնալիստների միութիւնը բացի վերը նշուած խնդիրներից, այս տարիների ընթացքում եղել է դատական տարբեր վէճերի մէջ՝ կապուած միութեանը պատկանող տարածքների
ստորացուցիչ պայմաններով վարձակալութեան հետ։ Միութեան փաստաբանը ներկայացրեց, որ առ այսօր դատական գործընթացներ են գնում՝ փորձելով չեղարկել տարիներ առաջ կնքուած պայմանագրերը, որոնք աշխատել են ի վնաս միութեան։ Այդ աշխատանքները շարունակւում են առ այսօր։

Համագումարի ժամանակ ելոյթ ունեցան լրագրողական համայնքի վաստակաշատ ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակութեան անդամներ եւ այլք։

«Ազգ» օրաթերթի խմբագիր Ընկ. Յակոբ Աւետիքեանն իր խօսքում հակիրճ եղաւ, նշելով, որ Ժուռնալիստների միութիւնը պէտք է երիտասարդացնել ու աւելի շատ ներգրաւել երիտասարդ մասնագէտների։ Յակոբ Աւետիքեանը առաջարկեց Միութեան համագումարները դարձնել ամէնամեայ, ոչ թէ 4 տարին մէկ անգամ։

hagop avedikian

«Միութեան կանոնադրութեան մէջ, որտեղ նշուած է 4 տարին մէկ ղեկավար կազմի ընտրութեան մասին, չի նշանակում, որ մենք ամեն տարի չենք կարող համագումար անել։ Անպայման չէ ընտրական լինի։ Մենք շատ անելիքներ ունենք, բացի դա էլ համագումարները առիթ են հին գործընկերներով հանդիպելու։ Մեր ասպարէզում
փոփոխութիւններն այնքան արագ են, նորանոր խանգարիչ հանգամանքներ են ի յայտ գալիս, երկրում այնպիսի վիճակ է տիրում, որը պահանջում է յաճախակի հանդիպումներ, համագումարներ, որտեղ կկարողանանք քննարկել տարբեր հարցեր ու միասնական կեցուածք ընդունել»,- իր խօսքում կարեւորեց Աւետիքեանը, Նա ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց մէկ կարեւոր հանգամանքի վրայ եւս․ ինչու՞երիտասարդ լրագրողները չեն անդամագրւում կառոյցին, ինչու՞ հետաքրքրութիւն չկայ։ «Տարիներ շարունակ գլխաւոր հարցերից մէկը եղել է այն, թէ ինչո՞ւ են երիտասարդ լրագրողները խուսափում կամ չեն կարեւորում այս միութեան անդամ դառնալը։ Այդ հարցին մենք պէտք է պատասխան գտնեն։ Սա վտանգաւոր միտում է, որի առաջը պէտք է առնել։ Բազմաթիւ ձեւեր կան։ Մեր միութիւնը պէտք է ունենայ իր ազդեցիկ, հզօր իրաւաբանական թիմը։ Երիտասարդ լրագրողները պէտք է տեսնեն, որ կը կարողանան իրենց շահերը պաշտպանել միութեան միջոցով։ Ճնշումները կարող են շատ աւելի խիստ դառնալ։ Մեզ դրա համար պէտք է երիտասարդացած, ուժեղ կազմակերպութիւն, որտեղ երիտասարդ մասնագէտները կը զգան ապահովութիւն, պաշտպանուածութիւն»,- տեսակէտ յայտնեց թերթի խմբագիրը։

Ընկ. Աւետիքեանը համաձայնեց հնչող այն մտքի հետ, որ պէտք է Միութեան ինքնակարգաւորման մեխանիզմը ուժեղացնել։ «90 ականներից փորձում ենք անել, բայց չի յաջողւում։ Նման մարմին ունենալը մեր անվտանգութեան ու ասպարէզի առողջութեան թիւ մէկ գրաւականն է։ Կ՛ուզենայի որ Միութեան ապագայ վարչութիւնը աւելի մեծ
ուշադրութիւն դարձնի այս հարցերին»,- իր խօսքը եզրափակեց «Ազգ» օրաթերթի խմբագիր ընկ. Յակոբ Աւետիքեանը։

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր խօսքում նշեց՝ մինչեւ յեղափոխութեան «վերջնական նպատակը» դժուար օրեր կը լինեն, ուզում են՝ իրենց քննադատող ԶԼՄ էլ չլինի։

foto3

«Լրագրողների միութիւնը հսկայական աշխատանք է կատարել, այն պայմաններում երբ խօսքի ազատութիւնը ոտնահարւում է, ճնշումներ են լրագրողների նկատմամբ։ Ես համոզուած եմ, որ լիակատար ազատ մամուլ աշխարհում չկայ։ Բոլոր լրատուամիջոցներն են ինչ-որ չափով քաղաքականացուած են, գտնւում են այս կամ այն քաղաքական կամ պետական ազդեցութեան տակ։ Բայց այն ինչ կատարւում է Հայաստանում երեւակայութիւնից դուրս է։ Յստակ, միակողմանի քարոզչութիւն է տարւում է իշխանութեան նկատմամբ, պալանսը խաթարուել է»,- իր խօսքում ասաց Աւետիք Իշխանեանը եւ լրագրողներին մաղթեց համախմբուած պայքար այս երեւոյթների դէմ․ «Եւ
վերջում՝ ցաւօք սրտի ձեր համայնքից դարձաւ լրագրողի դիմակի տակ թաքնուած ապիկար քաղաքական գործիչ»։

Լիբանանի Զարթօնք օրաթերթի խմբագիր Սեւակ Յակոբեանն իր ելոյթում «Խմբագիրների համահայկական համաժողովի» համակարգող խորհուրդի անունից ողջունեց լրագրողների միութեան 13-րդ համագումարը։ «Մեզ համախմբող իւրաքանչիւր հանդիպում, առիթ, միութիւն կենսական նշանակութիւն ունի լրագրողական գործունէութեան յաջողութեան համար։ Սրտանց մաղթում ենք, որ հակավարակային ներկայ պայմանները յաղթահարելուց յետոյ, մեր համահայկական համախմբումները եւ համագումարները կը վերսկսուեն, որտեղ
ՀՀ ժուռնալիստներին միութիւնը ներգրաւուած է ամբողջութեամբ»,- նշեց ընկ. Սեւակ Յակոբեանը։

sevag4

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

 

 

Más leídas