SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Դաւիթ Պապայեան
Արցախի Պահպանողական Կուսակցություն.
28 de Enero de 2022
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ։
Հայրենիքի պաշտպանությունը ցանկացած հայրենասեր մարդու կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկն է, այն սկսվում է ճիշտ դաստիարակությունից, համապատասխան արժեհամակարգի ձևավորումից, աշխատասիրությունից և հավատքից։ Այս ամենով զինված մարդը դառնում է հայրենիքի իսկական պաշտպան։
Արժեհամակարգի ցանկացած թերացում խարխլելու է հայրենասիրության ողջ համակարգը։ Մեր հայրենիքը գտնվում է ծանր վիրավոր վիճակում, ծանր վիրավոր վիճակում է գտնվում նաև հայրենասիրությունը։ Հայրենիքի ապաքինումը սկսվում է հայրենասիրության ապաքինումից։
Այս տոնական օրն առաջին հերթին շնորհավորում եմ հայրենիքի անդորրը ապահովող բոլոր մեր զինվորներին և հրամանատարներին՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն։
Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր պարկեշտորեն ու ազնվորեն աշխատում և ծառայում են ի փառս հայրենիքի։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Más leídas