Արցախյան երկրորդ պատերազմի օրերին անմահացած Արտակ Բարսեղյանի «Մինչև․․․»
անհատական ցուցահանդեսը բաց կլինի ՀԲԸՄ Հայաստանում մինչև հոկտեմբերի 26-ը:
Ցուցահանդեսին ներկայացված են տաղանդաշատ նկարչի և բանաստեղծի 48 աշխատանքները, ինչպես նաև նրա կյանքի մասին պատմող այլ ցուցանմուշներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԲԸՄ Հայաստանի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ, իսկ ցուցահանդեսի համակարգողն է Լուսինե Քարամյանը: