SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Ռուբեն Վարդանյան
Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, բայց չեմ ձգտում իշխանության, պատրաստ եմ ամեն ինչ կորցնել ՌԴ-ում եւ ՀՀ-ում
16 de Octubre de 2021

Հայ գործարար, սոցիալական ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք զբաղվում է քաղաքականությամբ, հայտնել է, որ 2020 թվականի Արցախի պատերազմը դարձավ այն «կարմիր գիծը», որի հատումը բերեց այն համոզման, որ ինքը պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։

«Կարճ պատասխանեմ՝ այո։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է դառնալ իշխանություն, վարչապետ կամ նախագահ: Ես այդպիսի ցանկություն չունեմ։ Ինձ համար կարմիր գիծ կար՝ Արցախի հարցը։ Երբ մենք Արցախը կորցրինք, համարյա թե՝ կորցրինք, դեռ չենք կորցրել, բայց մոտ ենք կորցնելուն, ես երկու տարբերակ ունեի․ առաջինը՝ շարունակել հանդես գալ որպես բարերար, ապրել Մոսկվայում, Լոնդոնում, իմ ճանապարհը հանգիստ շարունակել՝ մնալով ծագումով հայ գործարար, բայց Հայաստանի հետ էջը փակել։ Կար երկրորդ տարբերակը․ այս կործանումը, այս ճգնաժամը ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին․ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ինչպիսի՞ն է լինելու մեր ազգի ապագան: Հայաստանում մարդիկ ուզում են փրկիչ գտնել․ մարդու, ով բոլոր հարցերի պատասխանները գիտի։ Իսկ ես ասում եմ, որ բոլորս պետք է մեր պատասխանատվություն ունենանք ապագայի հետ կապված: Պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել նրանց, ովքեր գաղափարական միասնությամբ կլծվեն Հայաստանի ապագան կերտելուն: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես կուսակցություն չունեմ, բայց վստահ գիտեմ, որ կաջակցեմ այն կուսակցություններին, որոնք ոչ թե մեկ անձի շուրջ են կազմակերպվում, այլ գաղափարների շուրջ։ Երբ վեճը կլինի, թե որ ուղղությամբ գնալ՝ կոնկրետ հարցերի շուրջ դիրքորոշումներով։ Սա շատ կարևոր հարց է»,- նշել է Վարդանյանը:

Հայ գործարարն անդրադարձել է այն դիտարկումներին, որ արտերկրում եւ, մասնավորապես, Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալած անձը, որոշելով քաղաքական գործունեությամբ զբաղվել մեկ այլ երկրում, չի կարող արտաքին ազդեցություններից դուրս լինել՝ նկատելով, որ աշխարհի շատ երկրներում է ծավալել, ուստի «ազդեցությունները» շատերի կողմից կարող են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կամ եվրոպական համարվել:

«Իր անունը Հայաստանում էլ ամենատարբեր քաղաքական գործիչների հետ են կապում, իրեն համարում են նաև «սորոսական» կամ «գլոբալ սիոնիստական» պրոյեկտ, սակայն իր որդեգրած մոտեցումներով քաղաքականությամբ զբաղվելու որոշումն ընդունելիս՝ ինքը կոնկրետ ուղենիշներ է սահմանել։ Երբ ասում եմ, որ կարմիր գիծն անցել եմ, նշանակում է՝ պատրաստ եմ ամեն ինչ կորցնել Ռուսաստանում և Հայաստանում, պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Պատրաստ եմ, որ ինձ վարկաբեկելու են, իմ մասին գրելու են ամենավատ բաները։ Ես ինձ համար շատ կարևոր որոշում եմ կայացրել, երբ ասել եմ՝ կարմիր գիծն անցել եմ։ Հասկացել եմ, որ դա նշանակում է, որ ես կարող է և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում շատ լուրջ խնդիրներ ունենամ, կարող է լինեն շատ լուրջ, տարբեր ձևերով հարձակումներ ինձ վրա։ Ես ասել եմ՝ դրան պատրաստ եմ, որովհետև համարում եմ, որ այնպիսի ճգնաժամի առջև ենք կանգնած, որ եթե իմ պես մարդը պատրաստ չէ այս րոպեին իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը և մասնակցել փրկության հետ կապված քննարկումներին, աջակցել ամեն ինչով, որպեսզի մենք գտնենք մեր որոշումները, որոնք շատ ծանր են․․․ և՛ Ռուսաստանի հետ, և՛ այլ երկրների հետ հարաբերությունները, շատ հարցեր կան։ Այո, ես հասկանում եմ դա։ Իհարկե, ամեն մարդու վրա ազդեցություններ կան՝ տարբեր ուղղություններով, բայց դա չի որոշվում քո անձնագրով, որոշվում է քո տեսակով»,- նշել է Վարդանյանը:

 

Más leídas