ՆՈՐԱ ԻՓԵՔՅԱՆ-ԱԶԱՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՐԱՆՙ ԵՐԵՎԱՆԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Երեւանի Վահան Թեքեյան անվան դպրոցում, մասնակցությամբ իր ամուսնուՙ Երվանդ Ազատյանի, որդուՙ Ժիրայր Բաբազյանի, ընտանիքի բարեկամուհի Մարինա Արաքչյանի, դպրոցի տնօրենուհիՙ Ծովինար Մարդանյանի եւ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի տեղի ունեցավ նկարչուհի եւ ուսուցչուհի Նորա Իփեքյան-Ազատյանի անվան Հայոց Լեզվի դասարանի պաշտոնական բացումը: Ամուսնու ՙԵրվանդ Ազատյանի գաղափարն էր Հայաստանում գործող Վահան Թեքեյանի անվան դպրոցներից մեկում հանգուցյալ կնոջՙ Նորայի անունով դասարան անվանակոչել.- Նորան շատ էր կարեւորում հայ դպրոցը , ամեն առիթով զգուշացնում էրՙ խոսեցեք, օգտագործեք հայոց լեզուն, խոսելով զարգացրեք, հարստացրեք այն... Տիկին Նորան ստեղծագործող, զգացմունքային անձնավորություն էր, Մայր Հայրենիքն էր նրա ոգեշնչման աղբյուրը, դասարանի պատերին փակցված նրա իսկ վրձնած գեղանկարներն առանձնակի հուզականություն ու ներկայություն են ապահովում կրթական այդ միջավայրում:
|
|