SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հանրապետության տոնի առիթով
Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր
28 de Mayo de 2021

Մայիսի 28-ի առավոտյան Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:

vehapar sardarabad oficiando en surp Gaiané          vehapar soldados en surp Gaiané

Հոգևորականաց դասը, ներկա ժողովուրդն ու զինվորականները աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

vehapara sarda20216       vehapar  sarda20214

Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթեց մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:

vehapar sarda2021          vehapar 20213

Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Ամեն տարի Հանրապետության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքը առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Այսօր ևս մեր աղոթքը բարձրացրեցինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի ու հայրենիքի վրա, որ պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից:

vehapar sarda 20215           vehapar sardarabad oficiando en surp Gaiané

Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի և քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Այսօրվա Մեր պատգամը պիտի լինի, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության, բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը և պետականությանը: Թող Տիրոջ Աջը օգնական և պահապան լինի ազգիս հայոց այսօր և միշտ»:

Más leídas