Հարգելի՛ հայրենակիցներ,
կառավարությունը տվել է հրաժարական այն հիմքով, որ չի վայելում ազգաբնակչության վստահությունը:
Ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գերգաղտնիության պայմաններում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար հիմք ստեղծող փաստաթուղթ: Այս փաստաթղթի ստորագրումը կնշանակի իրավական հիմքեր ստեղծել մեկընդմիշտ ճանաչելու Արցախը՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս:
Ուստի, այս կործանարար գործընթացը կանխելու նպատակով վաղը՝ 2021թ. մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն (5165 շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրում են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.
Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:
Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.
ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,
Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագա պլանը:
Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը: