Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Մեծ Հայրենականի վետերան Սերգեյ Բարսեղյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է երկրորդ աշխարհամարտի վետերան, ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Ս. Բարսեղյանին ֆաշիզմի դեմ կերտած՝ խորհրդային ժողովուրդների մեծ հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով դրանում հայ ժողովրդի անմնացորդ դերը: Ա. Հարությունյանը և Գ. Ծառուկյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակցի հետ զրուցել են օրվա խորհրդի մասին, մաղթել նրան քաջառողջություն ու հաջողություններ:
Կիրակի, 9 մայիսի 2021 թ.