Եվս 25 կին Հայաստանի տարբեր մարզերից համալրեց ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մեծ ընտանիքը:
Օրերս մեկնարկած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցներն առաջիկա ամիսներին հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ բիզնեսի արդյունավետ կառավարման համար:
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը կանանց համար կրթության, շուկայի վերաբերյալ գիտելիքների և հմտությունների զարգացման և հասարակության լիարժեք անդամ դառնալու հնարավորություններ է ստեղծում։