SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Մեր Գյումրի»
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
06 de Abril de 2021
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
 
Արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում:
 
Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք, շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:
 
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորում է բնակարանաշինական այս ծրագրի իրականացումը, որը ևս մեկ քայլ է երկրաշարժի հետքերից իսպառ ձերբազատվելու համար: «Բարեգործական տարբեր ծրագրեր կան քաղաքում, բայց մեր ուղղվածությունն այն է, որ կարողանանք տնակների մեջ եղած մարդկանց տեղավորել հատուկ բնակարաններում:
 
«Հայաստան» հիմնադրամի կողմից շատ հետաքրքիր նախագիծ ներկայացվեց, որը և մենք հաստատեցինք: Ներկայում էլ շինարարական աշխատանքները հաջողությամբ ընթանում են»,- տեղեկացրեց Սամվել Բալասանյանը:
 
Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։
 
«Մենք ունենք հսկայական շահառուների ցանկ, ովքեր տարիների ընթացքում դիմել են Հիմնադրամին: Հընթացս` այս մեկուկես տարվա ընթացքում, մենք մանրակրկիտ ու զգույշ աշխատանք կկատարենք, որպեսզի լիովին ուսումնասիրենք շահառուների ցանկն ու բնակարաններ տրամադրենք ամենակարիքավորներին»,-նշեց «Հայաստան»
համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
 
Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով,Kորի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի
շրջանակում։
 
Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արվեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար`նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն:
 
Ակնկալվում է շենքերը շահագործման հանձնել 2022 թվականի կեսերին:
Հայկակ Արշամյանի խոսքով` «Մեր Գյումրի» ծրագրի մեկնարկը նախատեսված էր տալ անցած տարվա սեպտեմբերին, բայց պատերազմի պատճառով հետաձգվեց թե՛ տենդերը, թե՛ շինարարությունը: «Հուսանք՝ ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի, և արդյունքը շատ սպասեցնել չի տա»,-հավելեց Հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նախատեսվում է բնակարանաշինական այս ծրագիրը  դարձնել շարունակական`աստիճանաբար ազատվելով տնակներից:
 
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2012-2019 թթ. 45 բնակարան է հանձնել երկրաշարժի հետևանքով իրենց տունը կորցրած ընտանիքներին:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը
Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի
նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի
հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ
զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում
իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական
ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների,
բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝
բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի
աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական
մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և
աջակցության միջոցով:
ՀՀ, Երևան 0024, Մ. Բաղրամյան պող. 26/1 | info@himnadram.org | +374 10 521505
Más leídas