SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հայտարարություն
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
25 de Febrero de 2021

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդէս եկաւ յայտարարութեամբ

Փետրուարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որում ասւում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագոյն հրամանատարական կազմի եւ դրան յաջորդած ՀՀ վարչապետի յայտարարութիւններին, խոր մտահոգութեամբ հետեւում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Յետպատերազմեան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրաւում է քաղաքական, տնտեսական եւ հասարակական բազմաթիւ մարտահրաւէրների, մեղադրանքների եւ քաղաքական հաշուեյարդարների չընդհատուող կոչերը վտանգում են ազգային միաբանութիւնն ու անվտանգութիւնը։

Մայր Աթոռը անթոյլատրելի եւ կործանարար է համարում իրավիճակի յետագայ սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսեւորել խոհեմութիւն եւ պատասխանատուութիւն, չտրուել սադրանքներին եւ զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը յորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարութեան անդամներին եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծուած ծանրագոյն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սէր մեր հայրենիքի եւ ժողովրդի։

Թող Ամենախնամն Աստուած իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղութեան եւ անդորրի մէջ պահի մեր հայրենի պետութիւնն ու մեր ժողովրդին»։

 

Más leídas