2021 թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «ՏՈԿԵԻ ՄԱՐՈՒ. ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՓՐԿՈՒՂԻՆ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
«ՏՈԿԵԻ ՄԱՐՈՒ. ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՓՐԿՈՒՂԻՆ» Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջման ու քաղաքի հրկիզման 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքից է:
Միջոցառումը, որի ընթացքում բանախոսները կներկայացնեն ճապոնական նավի օրինակով Զմյուռնիայի հայ և հույն տարագիրների փրկության ամբողջական գործընթացը, նվիրված է հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությանը:
Առաջին անգամ կցուցադրվի «Տոկեի Մարու» անիմացիոն ֆիլմը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը: