SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - ՌԴ փոխարտգործնախարար
Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը շարունակում է մնալ պահանջված.
10 de Febrero de 2021

Ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խմբի ձևաչափն Արցախյան խնդրի կարգավորման վերջնական գործընթացում:

«Մենք ելնում ենք այն բանից, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի: Դրանք կարևոր ներդրում ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվեցին 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադառնալուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը, համաձայն ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների (1994 թ.), վստահված է Մինսկի խմբի համանախագահներին, շարունակում է մնալ պահանջարկված:

«Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում ՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց ուշադիր, դանդաղ, երբ ժամանակը գա:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվ լինել հայերի և ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցների ամրապնդման գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,- նշել է նա:

Más leídas