SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Հ. Արշակյան
Առջևում հայկական ԱԹՍ-ների ռազմական փորձարկումների փուլն է, որին կհաջորդի սերիական արտադրությունը
10 de Febrero de 2021

Հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, հարվածային անօդաչու թռչող սարքերը պետական փորձարկումների փուլում են, որին կհաջորդի ռազմական փորձարկումների փուլը և սերիական արտադրությունը:

«Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում: Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-այսօր ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ 2021-ին ռազմաարդյունաբերության ոլորտում նախատեսվում է 4.6 մլրդ դրամի հատկացում. 2017-ի համեմատությամբ հատկացումները գերազանցում են ավելի քան 2.5 անգամ:

Más leídas